Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի «Կայրաթ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը լեփ-լեցուն տրիբունաներ կլինեն, հայտնում է Ղազախստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է սեպտմեբերի 23-ին: Տոմսերը սպառվել են մի քանի ժամում։
«Կայրաթ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին Ալմաթիի «Օրտալիկ» ստադիոնում, որը տեղավորում է 23800 հանդիսական։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 20:45-ին։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


