«Կայրաթի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Ուրազբախտինը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում կայանալիք տնային խաղից առաջ խոստովանել է, որ մրցակցի մարզչի` Չաբի Ալոնսոյի երկրպագուն է, հաղորդում է ASNews.kz-ը:
«Այո՛, ես իսկապես սիրում եմ Չաբի Ալոնսոյին՝ որպես մարզչի։ Կարելի է ասել, որ ես նրա երկրպագուն եմ։ Նա ժամանակակից մարզիչ է, և ես տպավորված էի «Բայերում» նրա աշխատանքով։ Ես դիտել եմ նրա թիմի խաղերը և շատ բաներ նկատել։ Ինձ դուր եկավ նրա հարձակողական խաղը, նրա ոճը՝ գնդակի հիանալի վերահսկմամբ։
Այժմ «Ռեալում» նա ավելի մեծ հարձակողական ներուժ ունի Մբապեի, Վինիսիուսի և Մաստանտուոնոյի նման խաղացողների հետ։ Կարծում եմ՝ նա դեռ լիովին չի իրացրել իր գաղափարները. այնտեղ է ընդամենը 6 ամիս։ Ալոնսոյին ժամանակ է պետք, բայց նրա ոճն արդեն ակնհայտ է»,- ասել է Ուրազբախտինը։
«Կայրաթ» - «Ռեալ Մադրիդ» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 20:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


