«Կայրաթը» պատմության մեջ 5-րդ անգամ դարձել է Ղազախստանի չեմպիոն։
Պրեմիեր լիգայի վերջին` 26-րդ տուրում Ալմաթին ներկայացնող ակումբը սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Աստանայի» հետ։
«Կայրաթի» չեմպիոնական գոլը խփել է 17-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Ի դեպ, պատանի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Չելսիին»։
«Կայրաթը» 59 միավորով գրավել է առաջին տեղը, «Աստանան» 57 միավորով առաջնությունն ավարտել է երկրորդ տեղում։
«Կայրաթը» երկրի չեմպիոն է դարձել նաև 1992, 2004, 2020 և 2024 թվականներին։
Ղազախստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Կայրաթ» - «Աստանա»` 1-1
Դաստան Սատպաև, 56 - Մարին Տոմասով, 15


