Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կազեմիրոն կարծում է, որ Կառլո Անչելոտին դրական առումով լուրջ ազդեցություն է ունեցել իր նախկին ակումբակիցներ Վինիսիուսի և Էդեր Միլիտաոյի մարզական կարիերայի վրա, հաղորդում է Globo-ն:
«Երբ նա երկրորդ անգամ եկավ «Ռեալ», վերափոխեց Վինիին։ Մարդիկ կասկածներ ունեին Վինիի վերաբերյալ, բայց հենց Անչելոտին էր, որ վերափոխեց Վինիսիուսին, նաև Միլիտաոյին։
Նա միշտ լավ է շփվել բրազիլացիների հետ։ Դժվար է գտնել մեկին, որը չի շփվում նրա հետ։ Ինչպես ասում են ֆուտբոլային աշխարհում, նա սիրում է կատակել և ստեղծել զվարճալի մթնոլորտ։ Բայց երբ պահը գալիս է պահանջելու, նա դա անում է խստորեն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը:
Անչելոտին այժմ գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը, որի կազմում ելույթները շարունակում են Կազեմիրոն, Վինիսիուսը և Միլիտաոն:


