Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է ազգային թիմում իր խաղընկեր Նեյմարի վնասվածքի մասին, ինչպես նաև քննադատել երկրպագուներին, որոնք ուրախացել էին այդ փաստից:
«Ցավալի է, որ աշխարհում կան մարդիկ, որոնք չարությամբ են լցված մյուսների նկատմամբ: Ցավում եմ Նեյմարի համար: Նա այն մարդն է, որը օգնում է ուրիշներին և շատ մեծ սիրտ ունի:
Նեյմարն արժանի չէ այս վերաբերմունքին: Նա բացառիկ ֆուտբոլիստ է՝ աշխարհում լավագույններից: Ինձ համար մեծ պատիվ է նրա հետ խաղալը:
Ցավոք, նա չի կարող մասնակցել հաջորդ խաղին և նման ֆուտբոլիստի կորուստը լուրջ է: Տիտեն պետք է փոխարինող գտնի, բայց մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան փոխարինել Նեյմարին»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Նեյմարը կոճի վնասվածք էր Սերբիայի դեմ խաղում և բաց կթողնի աշխարհի առաջնության առաջիկա հանդիպումները: Երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը նոյեմբերի 28-ին կմրցի Շվեյցարիայի հետ:


