Բրազիլիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն բարձր է գնահատել աշխարհի չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
«Մեսին իր հետքը թողել է ֆուտբոլում. դա հերքելն անհնար է: Նա միշտ եղել է իմ մրցակիցը «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում, սակայն նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, սիրում են Մեսիին: Լեոյի դեմ խաղալը հաճելի էր: Այս տղային նկարագրելու համար պետք չեն խոսքեր, միայն հարկավոր է հիանալ նրանով»,- բրազիլացու խոսքը փոխանցում է Placar-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին այս ամռանը հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից և պայմանագիր կնքել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ: Սպասվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող թիմում նորամուտը կնշի հուլիսի 22-ին:


