Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:
Հանդիպման 70-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:
30-ամյա ֆուտբոլիստը ծեծկռտուքի ժամանակ բռնել էր մրցակցի ֆուտբոլիստի պարանոցը: Դրվագը սկզբում վրիպել էր մրցավարի ուշադրությունից, սակայն կարճ ժամանակ անց՝ տեսակրկնությունների գծով օգնականի հուշումից հետո, բրազիլացին կարմիր քարտ ստացավ:

Սա Կազեմիրոյի կարիերայի երրորդ ուղիղ կարմիր քարտն էր: Նախորդ երկու անգամը բրազիլացին պատժվել էր Մադրիդի «Ռեալում»:


