Եվրո-2024-ի մասնակիցներից Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մատյաժ Կեկն ամփոփել է Հայաստանի դեմ ընկերական հանդիպումը:
«Ցանկալի հաղթանակ էր թիմային մթնոլորտի և երկրպագուներին ուրախացնելու համար: Այս խաղը վերլուծելու շատ նյութ տվեց: Նույնիսկ այն փաստը, որ մենք խաղում էինք առանց մեկնարկային կազմի մի քանի ֆուտբոլիստների, չի կարող արդարացնել չափազանց շատ սխալները, մենապայքարներում պարտությունները և «երկրորդ գնդակի» համար պայքարում պասիվությունը:
Այս խաղը մեզ ցույց տվեց, թե որքան կարևոր է լինելու ֆուտբոլիստներին զգուշացնելը և նրանց ուղղելը: Մենք ստիպված էինք փոխել տակտիկան, բայց պետք է հաղթենք նման խաղերը և հաղթեցինք»,- սլովենացի մասնագետի խոսքը մեջբերում ekipa.svet24.si-ին:
Հիշեցնենք, որ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 2-1 հաշվով։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղ է անցկացնելու նաև Ղազախստանի հավաքականի հետ։


