Logo

Կելեհեր․ «Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի իրացրած 11-մետրանոցը»

11:54 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում (2-0) Կիլիան Մբապեի իրացրած 11-մետրանոցը հետ մղելու դրվագը:

«Ես մեծ ուշադրություն եմ դարձնում 11-մետրանոցները ուսումնասիրելուն: Վստահ էի, որ հետ եմ մղելու հարվածը: Վերջին շաբաթվա ընթացքում 2 նման հարված եմ հետ մղել, այնպես որ, գիտեի, որ հաջող եմ գործելու»,- 26-ամյա իռլանդացու խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այդ խաղում 11-մետրանոցից վրիպել էր նաև «Լիերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա