Logo

Քենդրիկ Լամարը հրապարակել է նոր ալբոմի առեղծվածային թիզերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:01 / 04.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Քենդրիկ Լամար-նոր ալբոմ

Ընդամենը մի քանի օրից ռեփեր Քենդրիկ Լամարը կվերադառնա իր երկար սպասված ալբոմով. թողարկմանն ընդառաջ երաժիշտն իր կայքում հրապարակել է սկավառակի թիզերը:

Քենդրիկ Լամարի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Mr. Morale & The Big Steppers»-ը, կթողարկվի մայիսի 13-ին:

Լուսանկարում երաժիշտը մի ձեռքում բռնել է մի զույգ ձայնասկավառակ՝ մեկում «Morale»-ը, մյուսում՝ «Steppers»-ը, որոնցից յուրաքանչյուրին գրված է «գլխավոր պատճեն»։ 

Լամարի նախորդ՝ «DAMN» ալբոմն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։ Այն նաև արժանացել է մի քանի «Գրեմմի» մրցանակի և առաջադրվել է «Օսկար»-ի՝ որպես սաունդթրեք։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ