Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ասթոն Վիլան» տնային խաղում 2-1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
Արդեն առաջին րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել Ջեյկոբ Ռեմզին, իսկ երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկել է Մորգան Ռոջերսը: Մրցավարի ավելացրած ժամանակում լոնդոնցիների նորեկ Մատիս Տելը կրճատել է հաշվի տարբերությունը, բայց Անգելոս Պոստեկոգլուի թիմին ավելին անել չի հաջողվել:
«Ասթոն Վիլան» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, իսկ 2008 թվականից հետո տիտղոս չնվաճած «Տոտենհեմը» կորցրել է գավաթ հաղթելու հերթական հնարավորությունը:
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Ասթոն Վիլա» – «Տոտենհեմ»՝ 2:1
Ռեմզի, 1, Ռոջերս, 64 – Տել, 90+1


