Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարիերան կշարունակի «Արսենալում», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իսպանացին մշտական հիմունքով պայմանագիր կկնքի հյուսիսլոնդոնյան ակումբի հետ: Նախորդ երկու մրցաշրջաններում Կեպան վարձակալությամբ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում» ու անգլիական «Բորնմութում»:
Նախատեսված է, որ «Արսենալում» Կեպան լինի երկրորդ դարպասապահը: Նրա տրանսֆերին հավանություն է տվել Միկել Արտետան: