Logo

Կեպա Արիսաբալագան տեղափոխվեց «Ռեալ»

13:48 / 14.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արքայական ակումբը» մեկ տարով վարձակալել է Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստին։

«Ռեալում» Արիսաբալագան կփոխարինի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային, որը ծնկի ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

Կեպա Արիսաբալագան 2018-ին Բիլբաոյի «Աթլետիկից» էր տեղափոխվել «Չելսիի», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ հունիս։ Նախորդ մրցաշրջանում նա լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում, բաց թողել 45 գոլ ու 12 անգամ անառիկ պահել դարպասը։ Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ