Logo

Կեպա Արիսաբալագան տեղափոխվել է «Արսենալ»

22:39 / 01.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արսենալը» ձեռք է բերել «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային, հայտնում է «Զինագործների» պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի ժամկետը կգործի մինչև 2028թ. հունիսի 30-ը ներառյալ։

Transfermarkt-ի տվյալներով` «Արսենալը» բասկ դարպասապահի տեղափոխության համար վճարել է 5,82 միլիոն եվրո։

Արիսաբալագան 2018թ. ամռանը Բիլբաոյի «Աթլետիկից» «Չելսի» էր տեղափոխվել 80 միլիոն եվրոյով։ Նա լոնդոնյան թիմում 163 խաղից 59-ում դարպասը պահել է անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ