Հունգարիայի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Միլոշ Կերկեզը Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարում նախատեսված խաղից առաջ խոսել է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մասին։
«Հայաստանը միասնական թիմ է։ Նրանք իսկական մարտիկներ են։ Յուրաքանչյուր խաղացող ամեն ինչ տալիս է իր թիմակցի համար։ Երբ դաշտում ես, կարող ես զգալ դա։
Ուրախ եմ, որ Բառնաբաշ Վարգան ու Ռոլանդ Շալայը վերադարձել են։ Դա վստահություն է տալիս կազմին»,-Կերկեզի խոսքն է մեջբերում Sportaran.com-ը։


