Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դժգոհ է ակումբում իր կարգավիճակից ու ցանկանում է վերադառնալ «Միլան», հայտնում է Football-italia-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում ընդամենը 483 րոպե խաղաժամանակ է ստացել՝ մասնակցելով 13 խաղի:
Իտալիայի չեմպիոնի ղեկավարությունը մտադիր չէ լսել Կեսիեի գործակալին այն բանից հետո, երբ նա մերժել էր պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը:
Հիշեցնենք, որ միլանյան գրանդի նախկին կիսապաշտպանը «Բարսելոնայի» շարքերը համալրել էր ազատ գործակալի կարգավիճակում: Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:


