Կրկնակի օսկարակիր Քեյթ Բլանշեթը կմարմնավորի դիրիժորի Թոդ Ֆիլդի «Tar» ֆիլմում, սա ռեժիսորի առաջին ֆիլմն է վերջին 16 տարում, որի պրեմիերան նշանակված է Վենետիկի կինոփառատոնում, գրում է The Hollywood Reporter-ը։
Բլանշետը մարմնավորելու է հորինված դիրիժոր Լիդիա Թարին։ Թիզերի առաջին կադրերում Բլանշեթը կանգնած է սև ֆոնին և ծուխ է փչում բերանից։
«Դու չես կարող սկսել առանց ինձ», - ասում է ձայնը, երբ Թարն ուսումնասիրում է դասական երաժշտության ձայնագրությունները և խոհուն դիրք ընդունում՝ կրծոտելով եղունգները:
Թիզերը մի կնոջ մասին է, որը դուրս է գալիս վերահսկողությունից և հասնում իր բեկումնային կետին:
Ֆիլմի համաձայն՝ Թարը համարվում է կենդանի մեծագույն կոմպոզիտորներից և դիրիժորներից մեկը, ինչպես նաև գերմանական խոշոր նվագախմբի առաջին կին գլխավոր դիրիժորը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Նինա Հոսը, Նոեմի Մերլանը, Սոֆի Քաուերը, Ջուլիան Գլովերը, Մարկ Սթրոնգը, այլք։
Երաժշտությունը գրել է Հիլդուր Գուդնադոթիրը։


