Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն մոտ է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելուն, հայտնում է հանրահայտ լրագրող Ռուդի Գալետին:
Բելգիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստը բանավոր համաձայնության է եկել «Ալ Իթիհադի» հետ:
Անգլիական ակումբը համաձայնվել է բաց թողնել բելգիացուն: Այժմ կողմերը բանակցում են խաղացողի տրանսֆերային արժեքի շուրջ:
Հիշեցնենք, որ Կևին դե Բրույնեն 2015 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում, դարձել է 6 գոլի և 18 ասիստի հեղինակ: Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաև բելգիական «Գենկում», անգլիական «Չելսիում», գերմանական «Վերդերում» ու «Վոլֆսբուրգում»։ «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025թ․ ամռանը։

-64.jpg)
