Ռուբեն Ամորիմն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեի՝ ակումբից հեռանալու որոշմանը, հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը:
«Դե Բրույնեն Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն կիսապաշտպաններից է: Կևինը Մանչեսթերի սխալ թիմում է, բայց ես հաճույք եմ ստանում նրա խաղից: Դե Բրույնեն շատ է ուժեղացրել առաջնությունը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:
Դե Բրույնեն «Քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 413 հանդիպում (106 գոլ, 174 ասիստ) և նվաճել 16 տիտղոս:
33-ամյա կիսապաշտպանը մանչեսթերյան թիմի բոլոր ժամանակների գլխավոր ասիստենտն է:


