Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը հեռացել է «Նյուելս Օլդ Բոյսից» ու տեղափոխվել մեքսիկական «Պումաս», հայտնում է արգենտինական ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա դարպասապահը 1 տարվա պայմանագիր է ստորագրել նոր ակումբի հետ։
«Նյուելս Օլդ Բոյսը» բացահայտել է, որ «Պումասը» Նավասի տեղափոխության համար վճարել է 2 միլիոն եվրո։
Կոստառիկացի դարպասապահը «Նյուելս Օլդ Բոյսում» հանդես էր գալիս 2025 թ. հունվարից, 16 խաղից 8-ում դարպասն անառիկ է պահել։