Logo

Կեյլոր Նավասը կարիերան կշարունակի Իտալիայում

17:21 / 29.07.2024Ֆուտբոլ
null

Կոստառիկացի անվանի դարպասապահ Կեյլոր Նավասն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է իտալական «Մոնցա»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ 37-ամյա դարպասապահն ընդունել է Ա սերիայի նորեկի առաջարկը։ Նա շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

Ըստ Relevo-ի` Նավասը, հանուն «Մոնցա» տեղափոխության, համաձայնել է աշխատավարձի էական նվազեցման և կվաստակի տարեկան 1,5 միլիոն եվրո։

Վետերան դարպասապահը 2019 թ. հանդես էր գալիս Փարիզի ՊՍԺ-ում և 114 խաղում դարպասը 52 անգամ պահել է անառիկ։ Նա 2014-2019 թթ. էլ խաղացել է Մադրիդի «Ռեալում», որի կազմում երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ընդհանուր առմամբ` Նավասն «Արքայական ակումբում» նվաճել է 12 տիտղոս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ