Ֆրանսիական ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը կտեղափոխվի անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթ», հայտնում է Lequipe-ը:
Ակումբները բանակցում են տրանսֆերի շուրջ: Փարիզյան ակումբի ղեկավարությունը պայման է դրել 36-ամյա դարպասապահի առջև, որ վարձավճարով տեղափոխվելու դեպքում չի վճարի նրա աշխատավարձը: Ամենայն հավանականությամբ, «Նոթինգեմ Ֆորեսթը» ձեռք կբերի Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահի տրանսֆերային իրավունքը:
Հիշեցնենք, որ Նավասը 2019 թվականից է խաղում ՊՍԺ-ում: Ընթացիկ մրցաշրջանում նա ընդամենը երկու խաղում է պաշտպանել Ֆրանսիայի չեմպիոնի դարպասը և բաց թողել մեկ գոլ:


