Մադրիդի «Ռեալը» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացի Չաբի Ալոնսոյի նշանակման մասին:
43-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ալոնսոն «Արքայական ակումբում» աշխատանքը կսկսի հունիսի 1-ից: Նրա գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:
Ալոնսոն օրեր առաջ հեռացել էր Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախօրեին էլ «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է իտալացի Կառլո Անչելոտին:
Official Announcement: Xabi Alonso. #RealMadrid | #WelcomeXabi
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) May 25, 2025