Ամերիկյան MMA Junkie մարզական պորտալը հրապարակել է խառը մենամարտերին վերաբերվող իրերի վաճառքի արդյունքները Ebay-ի օնլայն աճուրդում:
Ամենաթանկարժեք իրը UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, անպարտելի Խաբիբ Նուրմագոմեդովի պատկերով քարտն է, որը վաճառվել է 1,7 միլիոն ռուբլիով: Ռուս մարտիկի ստորագրությամբ մեկ այլ քարտ էլ արժեցել է 273000 ռուբլի:
Մեծ պահանջարկ են ունեցել մարտիկների ձեռնոցները կամ հանդերձանքի այլ պարագաները: Ալջամեյն Ստերլինգի պարագաների համար վճարել են 5000, Դասթին Պորյեի իրերի համար՝ 12000, իսկ Ջասթին Գեյջիի ձեռնոցների համար՝ 21000 ռուբլի:
Հիշեցնենք, որ կարիերան ավարտած Խաբիբ Նուրմագոմեդովն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ:



