Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը սոցցանցերում տեղադրել է արխիվային տեսանյութ և պատմել է, թե ինչպես է մարզվել 2016-ին:
«Հինգշաբթի էր: Առավոտյան մեկժամյա սպարինգ-մենամարտ անցկացրի, երեկոյան 30 րոպե վազեցի, իսկ հետո զբաղվեցի մարզասրահում: Ծանրաբեռնվածությունը յուրատեսակ կախվածություն է առաջացնում»,- սոցցանցերում գրել է 35-ամյա մարտիկը:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը խառը մենամարտերում կարիերան ավարտել է 2020-ին: Խաբիբը MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և նույնքան հաղթանակ է տարել:
2022-ին ռուսաստանցի անպարտելի մարտիկին UFC վերադառնալու համար առաջարկել էին 40 միլիոն դոլար, սակայն նա հրաժարվել էր վերադառնալ օկտագոն:

-8.jpg)
