Խառը մենամարտերի UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը նշել է Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներին:
«Կարծում եմ, որ Անգլիան շատ լավ ելույթ կունենա: Ես կնշեմ նաև Բրազիլիայի և Նիդերլանդների թիմերին: Կան նաև Արգենտինայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Բելգիայի, Գերմանիայի հավաքականները, որոնք շատ լավ թիմեր են, բայց ես ընտրեցի երեք թիմ և տեսնենք, թե ինչպես կանցնի ամեն ինչ», - Խաբիբի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է: Կատար-2022-ը կավարտվի դեկտեմբերի 18-ին:


