Logo

Խաչանով. «Որքան մոտ է լինում տիտղոսը, այնքան ավելի ցավալի է պարտությունը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:38 / 13.09.2022• Թենիս
null

Աշխարհի 18-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը գրառում է կատարել սոցցանցերում՝ ամփոփելով ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

«Որքան մոտ է լինում տիտղոսը, այնքան ավելի ցավալի է պարտությունը: Այնուամենայնիվ, ես կօգտվեմ Նյու-Յորքում այս շաբաթների ընթացքում ստացած բոլոր դրական պահերից։

Լավ ներկայացում էր: Շնորհակալ եմ բոլորիցդ աջակցության համար: Ես կշարունակեմ աշխատել և հետևել իմ երազանքին»,- գրել է Խաչանովը:

Հիշեցնենք, որ Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ: US Open-ի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ թենիսիստը պարտվել էր նորվեգացի Կասպեր Ռուդին, որն էլ տիտղոսի համար պայքարում զիջել էր իսպանացի Կառլոս Ալկարասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ