Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը (աշխարհի 26-րդ ռակետ) դուրս է եկել Համբուրգում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի 2-րդ շրջան՝ 3:6, 6:3, 7:6 (7:2) հաշվով հաղթելով գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին (122): Հանդիպումը տևել է 2 ժամ 15 րոպե:
Երկրորդ շրջանում Խաչանովը մրցելու է Ալյաժ Բեդենե (Սլովենիա) - Ֆաբիո Ֆոնյինի (Իտալիա) զույգի հաղթողի հետ:
Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 1,7 մլն եվրո:


