Գերմանական Համբուրգում ընթացող ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը (աշխարհի 26-րդ ռակետ) 2 սեթում (0:6, 2:6) պարտվել է իսպանացի Կառլոս Ալկարասին (6): Հանդիպումը տևել է 1 ժամ 9 րոպե:
Կիսաեզրափակիչում Ալկարասը մրցելու է Սլովակիայի ներկայացուցիչ Ալեքս Մոլցանի հետ (48):
Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,7 միլիոն եվրո է։


