Logo

Կարեն Խաչանով. «Ցիցիպասն անհարմար մրցակից է»

12:38 / 25.01.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի դեմ մրցախաղի սպասելիքներից: Աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովն անձնական հանդիպումներում 0-5 հաշվով զիջում է Ցիցիպասին:

«Հիշում եմ, որ խաղերն իրար մոտ էին: Այո, ինձ դեռ չի հաջողվել նրան հաղթել: Ինչ-որ առումով անհարմար մրցակից է իր խաղով, շատ լավ է մատուցում գնդակը:

Կպատրաստվեմ և կարծում եմ, որ այդ խաղից առաջ ավելի լավ մարզավիճակում կլինեմ, քան նախորդ դեպքերում: Ֆիզիկապես, հույս ունեմ, որ ավելի թարմ կլինեմ, քան US Оpen-ում: Դա չի նշանակում, որ հաստատ հաղթելու եմ, բայց այն, որ դա լրացուցիչ գործոն է, դա հաստատ է»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sports.ru-ն:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանով - Ստեֆանոս Ցիցիպաս մրցախաղը կկայանա հունվարի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 05:00-ին:

Կարեն Խաչանովն Australian Open-ի 1/16 և 1/8 եզրափակիչի մրցախաղերում հաղթելուց հետո աջակցել էր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին՝ գրառում կատարելով տեսախցիկին։

Մելբուրնում ընթացող մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կավարտվի հունվարի 29-ին: Australian Open-ի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր  կրել   երկրորդ շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ