Logo

Խաչանովի անհաջող շարքը թոփ-10-ի ներկայացուցիչների դեմ մրցախաղերում

11:53 / 27.01.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվելով աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասին (6-7, 4-6, 7-6, 3-6), շարունակեց անհաջող շարքը ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակի ներկայացուցիչների դեմ մրցախաղերում:

Աշխարհի 20-րդ ռակետի համար դա 23-րդ անընդմեջ պարտությունն էր թոփ-10-ի թենիսիստների դեմ հանդիպումներում: Լավագույն տասնյակի ներկայացուցիչների դեմ մրցախաղերում Խաչանովի նախորդ հաղթանակից անցել է չորս տարի:

Ընդհանուր առմամբ՝ հայ թենիսիստը թոփ-10 թենիսիստների դեմ մրցել է 51 անգամ, տարել 10 հաղթանակ և կրել 41 պարտություն:

Հիշեցնենք, որ 26-ամյա Կարեն Խաչանովը կարիերայում 6-րդ անգամ խաղաց Ստեֆանոս Ցիցիպասի հետ ու կրեց 6-րդ պարտությունը։ Նա կարիերայում առաջին անգամ խաղաց Australian Open-ի կիսաեզրափակիչում: «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարում անընդմեջ Խաչանովը հասավ կիսաեզրափակիչ։ US Open-2022-ում ռուսաստանցին եզրափակիչի ուղեգրի համար պայքարում պարտվել է նորվեգացի Կասպեր Ռուդին։

Կարեն Խաչանովն Australian Open-ի 1/16 և 1/8 եզրափակիչի մրցախաղերում հաղթելուց հետո աջակցել էր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին՝ գրառում կատարելով տեսախցիկին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ