Logo

Խաչանովի մրցակիցը կարող է որոշվել 1 գեյմում

11:32 / 13.08.2025Թենիս
null

Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/16 եզրափակիչում անավարտ է մնացել Ալեքսանդր Զվերև - Բրենդոն Նակաշիմա մրցախաղը: Անձրևի պատճառով խաղն ընդհատվել է երկու անգամ:

Հանդիպումը շարունակվելու է օգոստոսի 13-ին, ընդ որում՝ կարող է տևել ընդամենը 1 գեյմ, քանի որ ընդհատվել է 6:4, 5:4 հաշվի ժամանակ:

Աշխարհի երրորդ ռակետը բրեյքով հաշվի մեջ առջևում է, և հենց նա է մատուցելու, երբ խաղը շարունակվի:

Զույգի հաղթողը կմրցի Կարեն Խաչանովի հետ, որը շարունակում է տպավորիչ արդյունքներ գրանցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ