Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչում կայացավ Կարեն Խաչանովի ու Կառլոս Ալկարասի հանդիպումը:
Համառ պայքարում հաղթեց Կառլոս Ալկարասը: Գրանցվեց 6:3, 3:6, 7:5 հաշիվը:
Որոշիչ դարձավ ընդամենը մեկ բրեյքը: Հանդիպման ընթացքում հայ թենիսիստը 9 հնարավորից 4 բրեյք է կատարել, իսկ իսպանացին՝ 10-ից 5:
Անձնական դիմակայությունում Խաչանովն աշխարհի երրորդ ռակետին զիջում է 0-5 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Ալկարասը մրցելու է աշխարհի 5-րդ ռակետ Ջեք Դրեյփերի հետ:


