Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (22-րդ ռակետ) չի մասնակցելու է Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին։ Այդ մասին հայտնել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը.
«Անդրեյ Ռուբլյովը (6-րդ ռակետ), Խաչանովը և Լյուդմիլա Սամսոնովան (15-րդ ռակետ) չեն մեկնելու Փարիզ։ Անդրեյը պետք է վերականգնվի, քանի որ մասնակցում է հնարավոր բոլոր մրցաշարերին»,- մեջբերում է ТАСС-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) թույլատրել է ռուսաստանցի թենիսիստներին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։
Հիշեցնենք, որ Խաչանովը Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում դարձել էր արծաթե մեդալակիր, եզրափակիչում պարտվել էր Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին:
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


