Աշխարհի 10-րդ ռակետ Կարեն Խաչանովը հրաժարվել է Հանչժոուի մրցաշարին մասնակցելուց, հաղորդում է Entry Lists-ը:
29-ամյա թենիսիստը նախապես հայտավորվել էր Չինաստանում կայանալիք մրցաշարին:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսում» մեջքի վնասվածք էր ստացել, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունում անցկացրել էր 2 խաղ:


