Համացանցի օգտատերերը պահանջում են որակազրկել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին Գեորգիևյան ժապավենի պատճառով, հայտնում է «Чемпионат»-ը:
Աշխարհի 18-րդ ռակետը մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ սոցցանցերում նման ժապավենով լուսանկար էր հրապարակել:
Գեորգիևյան ժապավենը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից համարվում է արգելված խորհրդանիշ:
Օգտատերերից շատերը դիմել են ՄՕԿ և պահանջել են Խաչանովին թույլ չտալ մասնակցել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։



