Logo

Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին համարը

20:51 / 16.08.2025Թենիս
null

Հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ATP-ի վարկանիշային աղյուսակում կդառնա Ռուսաստանի առաջատար թենիսիստը:

Առցանց թարմացվող աղյուսակում Խաչանովն առաջադիմել է երեք դիրքով և բարձրացել 9-րդ տեղ, իսկ Անդրեյ Ռուբլյովը 11-րդ տեղից նահանջել է 15-րդ տեղ:

Ռուբլյովը Ցինցինատիի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում նախօրեին պարտվել էր Կառլոս Ալկարասին: Խաչանովն ավելի վաղ վնասվածքի պատճառով հրաժարվել էր Ցինցինատիի մրցաշարում պայքարը շարունակելուց:

Ի դեպ, Դանիիլ Մեդվեդևն էլ 15-րդ տեղից բարձրացել է 13-րդ տեղ: Դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակն ATP-ի պաշտոնական կայքում կլինի օգոստոսի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ