Logo

Խաչանովը կլինի Ալմաթիի մրցաշարի առաջին համարը

18:54 / 12.10.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը կլինի Ալմաթիի ATP-250 կարգի մրցաշարի առաջին համարը։

Աշխարհի 10-րդ ռակետը Ղազախստանում կայանալիք մրցաշարում պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Յան-Լենարդ Շտրուֆ (Գերմանիա, 98-րդ ռակետ) - Մաքենզի Մաքդոնալդ (ԱՄՆ, 99-րդ ռակետ) մրցախաղի հաղթողի դեմ։

Խաչանովը մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրն է։

Մրցաշարին կմասնակցեն նաև Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 18-րդ ռակետ), Ֆլավիո Կոբոլին (Իտալիա, 22-րդ ռակետ), Լուսիանո Դարդերին (Իտալիա, 29-րդ ռակետ), Բրենդոն Նակաշիման (ԱՄՆ, 32-րդ ռակետ) Ալեքս Միքելսենը (ԱՄՆ, 34-րդ ռակետ) և այլք։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ