Logo

Խաչանովը՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու և մարզաշխարհի աստղերին ճանաչելու մասին

16:13 / 12.04.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու, ինչպես նաև մարզաշխարհի աստղերի հետ հարաբերությունների մասին:

«Իհարկե, պատրաստվում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն դեռ շատ ժամանակ կա տեխնիկական հարցերը, կանոնակարգը և ձևաչափը հստակ հասկանալու համար: Օլիմպիական խաղերն ինձ համար կարևոր մրցաշար է: Ցավալի է, որ Տոկիոյում չկարողացա ոսկե մեդալ նվաճել, բայց արծաթն էլ վատ արդյունք չէ:

Շատ եմ ցանկանում ծանոթանալ լեգենդար հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի հետ, ճանաչում եմ Արտյոմ Պանարինին, շփվում եմ Էդուարդ Սպերցյանի, Ֆյոդոր Սմոլովի հետ: Մայամիի «Մասթերսի» ժամանակ ինձ աջակցելու էր եկել UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը: Մեծ ցանկություն ունեմ ծանոթանալ նաև Լեբրոն Ջեյմսի հետ, ֆուտբոլիստներից՝ Մեսիի և Ռոնալդուի, ինչպես նաև Դևիդ Բեքհեմի հետ»,- աշխարհի 17-րդ ռակետի խոսքը մեջբերում է «Спортэкспресс»-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ապրիլի 12-ին պարտվել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ