Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախկին նախագահ Աշոտ Խաչատուրյանցը պատասխանել է Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարի պաշտոնում Լեոնիդ Ֆեդունին փոխարինելու վերաբերյալ հարցին:
«Խնդրում եմ, «Սպարտակի» մասին լուրերով ինձ մի անհանգստացրեք»,- Խաչատուրյանցը հայտնել է «РИА Новости Спорт»-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեոնիդ Ֆեդունը 18 տարի անց կհեռանա Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարի պաշտոնից, նրան կփոխարինի Աշոտ Խաչատուրյանցը:


