Կոլումբիայի հավաքականի առաջատարներից Խամես Ռոդրիգեսը ռեկորդ է սահմանել ուրուգվայցիների դեմ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչի հաղթական խաղում (1-0)։
Բրազիլական «Սան Պաուլուի» 32-ամյա կիսապաշտպանը 6-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում, ինչը ռկորդային ցուցանիշ է։
Մեկ մրցաշարում ասիստների ռեկորդը պատկանում էր Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին, որը 2021 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կատարել էր 5 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկայի եզրափակիչում Կոլումբիայի հավաքականին սպասում է մրցաշարի գործող չեմպիոն Արգենտինան: Եզրափակիչ դիմակայությունը կկայանա հուլիսի 15-ին: