Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հեռացել է հունական «Օլիմպիակոսից»։ Կողմերը խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա սեպտեմբերին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Օլիմպիակոս»: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը Հունաստանի չեմպիոնի կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի աստղը նախկինում խաղացել է նաև պորտուգալական «Պորտուում», «Մոնակոյում», Մադրիդի «Ռեալում», Մյունխենի «Բավարիայում», անգլիական «Էվերթոնում» և կատարական «Ալ Ռայանում»: