Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է հեռանալ ակումբից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ կոլումբացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ բանակցում է պայմանագրի խզման հարցում։ Նա ցանկանում է ազատ գործակալ դառնալ և դիտարկել կարիերայի շարունակության այլ տարբերակներ։
33-ամյա Ռոդրիգեսը «Ռայո Վալյեկանո» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 7 խաղում կատարել է 1 ասիստ։


