Logo

Խամես Ռոդրիգեսը մոտ է Եվրոպա վերադառնալուն

12:00 / 24.07.2024Ֆուտբոլ
null

Բրազիլական «Սան Պաուլոյի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է Եվրոպա վերադառնալուն։ 

El Partidazo de COPE-ն տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագրի առաջարկ է ստացել իսպանական «Սելտայից»։ Բացի Վիգոն ներկայացնող թիմից, Խամեսի ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական «Բետիսն» ու «Վիլյառեալը»։ 

Խամես Ռոդրիգեսը 2014-2020 թվականներին հանդես է եկել Լա լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» կազմում։ Եվրոպայում նրա վերջին ակումբը եղել է հունական «Օլիմպիակոսը»։

Հիշեցնենք, որ վերջերս Ռոդրիգեսը մասնակցել էր Ամերիկայի գավաթի խաղարկությանը, Կոլումբիայի հավաքականի հետ հասել եզրափակիչ ու ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ