Չարենցավանի «Վանը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի պաշտպան Խամես Սանթոսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբներից նախկինում հանդես է եկել «Արարատում», «Ուրարտուում», «Ալաշկերտում», «Փյունիկում» և «Նոայում»։ Նա Fastex Պրեմիեր լիգայում 137 խաղում 11 գոլ է խփել, կատարել 13 ասիստս։
Խամեսը «Նոայի» ու «Փյունիկի» հետ մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Եզրային պաշտպանը նախորդ մրցաշրջանում «Նոայի» կազմում նվաճել է նաև Հայաստանի գավաթը։


