Բրազիլացի պաշտպան Խամես Սանթոսը վերադարձել է «Փյունիկ», հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
2023/24 մրցաշրջանում Սանթոսը «Փյունիկի» հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն: Բրազիլացին Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբում անցկացրել էր 72 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 9 ասիստ:
2024/25 մրցաշրջանում Սանթոսը խաղացել էր «Նոայում» և դարձել Fastex Պրեմիեր լիգայի հաղթող ու Հայաստանի գավաթակիր: