Logo

Խամեսը կարող է հեռանալ «Ռեալից», բայց մնալ Իսպանիայում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.05.2020ՍՊՈՐՏ
james rodriguez scaled 1 - Խամեսը կարող է հեռանալ «Ռեալից», բայց մնալ Իսպանիայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:54

-

-

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է El Universal-ը:

Ակումբը, ըստ տեղեկությունների, մտադիր է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերն առաջիկա պատուհանի ժամանակ և պատրաստ է տեղափոխության դիմաց վճարել 25 մլն եվրո: Կիսապաշտպանին դուր է գալիս նման հնարավորությունը, քանի որ չի ցանկանում հեռանալ Իսպանիայի մայրաքաղաքից:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ Խամեսին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Էվերտոնը»:

Ռոդրիգեսը 2014 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել «Ռեալ»: Գործարքի արժեքը կազմել է 75 մլն եվրո: 28-ամյա կոլումբացին Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման (4-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: Խաղացողի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:

«Ռեալում» չեն կողմնորոշվում Խամեսի ապագայի հարցում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ