«Միլանը» շարունակում է նոր կիսապաշտպանի փնտրտուքները։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
«Ռոսոներիները» հետաքրքրված էին «Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը հրաժարվել է Խամեսին գնելու մտքից։
Խամեսի ապագան անորոշ է մնում Կառլո Անչելոտիի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո։ Հենց իտալացի մասնագետն էր կոչ արել ակումբի ղեկավարությանը գնել կոլումբիացու տրանսֆերը։
Խամեսը 2020 թվականից է խաղում «Էվերթոնում»։

