Logo

Խարիզմատիկ սկանդալիստը. լեգենդար նախագահի ոդիսականը

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
01:50 / 04.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլային աշխարհում շատ են գործիչները, որոնք ընդմիշտ մտել են պատմության մեջ: Սովորաբար պանթեոնում տեղ են գտնում այնպիսի լեգենդներ, որոնք հիմնականում կապված են գրանդ ակումբների հետ, բայց կան դեմքեր, որոնք իրենց ուժերով են ճանապարհ բացել դեպի ընտրյալների լիգա:

Նրա կյանքի անբաժան մասը սկանդալներն էին, բայց դրանք ավելի էին մեծացնում հեղինակությունը: Ո՞րն էր այդ անսովոր մարդու ֆենոմենը, և ի՞նչ պատմություն գրեց նա ակումբի համար:

ՉՍՏԱՑՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Խեսուս Խիլը ծնվել է Կաստիլիայի Էլ Բուրգո գյուղում: Նա սկզբում ցանկանում էր դառնալ ցլամարտիկ, բայց դարձավ ֆուտբոլիստ: Առաջին և վերջին կանգառը սիրողական «Ռոա դե Դուերո» ակումբն էր, որտեղ Խիլը հասկացավ, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ոչ մի շանս չունի:

Ավարտելով Մադրիդի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ Խեսուսը գումար էր աշխատում մեքենաներ վերավաճառելով, իսկ հետո զբաղվեց անշարժ գույքի բիզնեսով: Այս ոլորտում նա բավականին լուրջ գումար կուտակեց և շուտով հայտնի դարձավ ամբողջ Իսպանիայում:

Ամեն ինչ շուռ եկավ, երբ 1969 թվականին Խիլի շինարարական ընկերության կառուցած ռեստորանը փլվեց ու խլեց 58 մարդու կյանք: Հետաքննության արդյունքում պարզվեց, որ ընկերությունն անորակ շինանյութ էր օգտագործել և չէր պահպանել ընդունված չափանիշները:

Այդպես Խեսուս Խիլը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, բայց բանտում մնաց 1.5 տարի:

Ի դեպ, սկանդալային գործարարին համաներում շնորհեց անձամբ գեներալ Ֆրանկոն, որին Խիլը պաշտում էր:

«Իմ կուռքերը Հիսուսը, Ֆրանկոն ու Չե Գևարան են...»
Խեսուս Խիլ

Չնայած քրեական անցյալին՝ հավակնոտ իսպանացու կարիերան աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Շուտով Խեսուսն ընտրվում է Մարաբելյայի քաղաքապետ, բայց գլխավոր սկանդալը դեռ առջևում էր:

Սովետական հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելին հաղթանակին նվիրված արձան է նվիրում քաղաքին: Թանկարժեք նվերի տեղափոխության համար Խիլը քաղաքային բյուջեից դուրս է գրում 1 միլիոն դոլար:

Այդ իրադարձությունը չի վրիպում իրավապահ մարմինների ուշադրությունից: Խիլին երկարաժամկետ ազատազրկում էր սպառնում, բայց դատավճիռը հրապարակելու նախօրեին սեյֆը, որտեղ պահվում էր մեղադրյալի գործը, կողոպտում են: Ընդ որում՝ գործը քննելու էր Իսպանիայի Գերագույն դատարանը:

ԵՐԱԶԱՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1979թ. Խեսուսը ծանոթանում է լեգենդար Վիսենտե Կալդերոնի հետ: Հավակնոտ գործիչը գիտեր, թե ինչպես է պետք օգտվել շանսից. 3 տարի անց նա դառնում է «Աթլետիկոյի» տնօրենների խորհրդի անդամ:

1987-ին՝ Կալդերոնի մահվանից հետո, Խիլն իր թեկնածությունն է առաջադրում ակումբի նախագահական ընտրություններում և հաղթում է մեծ առավելությամբ:

Նա խոստացավ ու «Աթլետիկո» բերեց ժամանակի ամենաուժեղ հարձակվողներից մեկին. նորընտիր նախագահն անձնական ինքնաթիռով է մեկնում Պորտուգալիա և Պաուլու Ֆուտրեի հետ վերադառնում է Մադրիդ:

Նա երբեք չէր ընդունում խաղի սահմանված կանոնները. նա գրում էր իր կանոնները:

17 տարվա կառավարման ընթացքում Խիլը 30 մարզիչ է փոխել:

«Ինձ համար մարզչին պաշտոնանկ անելը մեկ շիշ գարեջուր խմելու նման բան է. կարող եմ 20, նույնիսկ 100 մարզիչ փոխել, եթե դրա կարիքը լինի...»
Խեսուս Խիլ

Նա «Ռեալի» նախագահ Ռամոն Մենդոսային համեմատում էր Ուգանդայի դիկտատոր Իդի Ամինի հետ, «Բարսայի» նախագահ Խոսե Նունյեսին անվանում էր «հիմար կապիկ», մրցավարներին էլ՝ «մաֆիայի կամակատարներ»:

Այդքան սկանդալներից հետո «Աթլետիկոյի» մասնակցությամբ խաղերի ժամանակ 50 հազարից պակաս երկրպագու չէր ժամանում ստադիոն, տենդենցը շարունակվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ակումբը 65 տարվա մեջ առաջին անգամ հայտնվեց Սեգունդայում:

«Աթլետիկոն» Խեսուս Խիլի կյանքն էր, նա իր չիրականացած երազանքն իրականացնում էր ակումբի միջոցով: Պատահական չէ, որ մադրիդցիներն իրենց պատմության ոսկե էջերից մեկը գրեցին հենց Խիլի ժամանակաշրջանում:

1996-ին «Աթլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր: Ի դեպ, ոսկե թիմի առանցքային դերակատարներից մեկը Դիեգո Սիմեոնեն էր:

2002-ին, երբ Խիլը դատարանի որոշմամբ հեռացվեց ակումբից, նախագահի պաշտոնն առաջարկեց Էնրիկե Սերեսոյին:

Լեգենդար նախագահը կյանքից հեռացավ 2004 թվականի մայիսի 14-ին: Հուղարկավորությանը ներկա էր 16 հազար մարդ: Նրա մարմինը փաթաթել էին «Աթլետիկոյի» դրոշով՝ այնպես, ինչպես ինքն էր ցանկացել:

«Երբ ես մեռնեմ, փաթաթեք ինձ «Աթլետիկոյի» դրոշով, իսկ գերեզմանաքարիս վրա գրեք. «Այստեղ պառկած է հիմարը, որը կարծում էր, թե ամեն ինչ ավելի լավ կարող էր լինել»»
Խեսուս Խիլ

Այսպիսին էր իսպանական ֆուտբոլի ամենասկանդալային դեմքերից մեկի համառոտ պատմությունը:

Նա առաջինն էր, որ հասկացավ, թե ինչ հեռանկար կարող է ունենալ հեռուստատեսությունը և որքան շատ գումար կարելի է վաստակել հեռարձակումների իրավունքի վաճառքից:

Խիլն ապստամբեց և հաղթեց «Ռեալին» ու «Բարսային»: Նրան ատում, բայց հարգում էին, չնայած սկանդալային հեղինակությանը՝ նրան պաշտում էին:

Նա կառուցեց իր թագավորությունը, ընտրեց թագաժառանգին և չսխալվեց:

Հանդուգն, չենթարկվող, բախտախնդիր, բայց միևնույն ժամանակ երազող ու ռոմանտիկ...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

14:29 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Նոայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, եթե...

Պաշտոնական
14:10 / 18.06.2025 • Ֆորմուլա 1

Ավտոարշավորդները ներկա են եղել Բրեդ Փիթի «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերային

14:07 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պեպ Գվարդիոլան ընտրել է «Ման․Սիթիի» նոր ավագին

13:29 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պատմության ամենաերիտասարդ մազիչը. «Պարման» մտադիր է 29-ամյա մասնագետի նշանակել

12:57 / 18.06.2025 • Հոկեյ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
NHL. «Ֆլորիդա Փանթերզը» 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Սթենլիի գավաթը

12:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

12:44 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները՝ ըստ FourFourTwo-ի

12:21 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Հայտնի է ԱՊԼ նոր մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

Պաշտոնական
11:44 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Վասկեսը շուտով կարող է պայմանագիր կնքել նոր ակումբի հետ

11:14 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Տրե՞նտ, թե՞ Կարվախալ․ Ալոնսոն պատասխանել է բարդ հարցին

10:58 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Ռամոսի տպավորիչ ցուցանիշն «Ինտերի» դեմ խաղերում

10:48 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Լևի. «Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան ու Պրեմիեր լիգան»

10:24 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ինտերը» չկարողացավ հաղթանակով սկսել մրցաշարը

00:57 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ռիվեր Փլեյթի» հաղթական մեկնարկը

00:11 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսիին

23:50 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Բենֆիկան» Ֆելիքսի տրանսֆերի հարցում բանակցում է «Չելսիի» հետ

23:25 / 17.06.2025 • Թենիս

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել

22:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Բրնովիչ. «Չէինք ցանկանում հանդիպել «Նոային»»

22:26 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

21:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ֆլումինենսեի» ու «Բորուսիայի» ոչ-ոքին

21:21 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Խվիչա. «Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսին այլ մոլորակից է»

20:49 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Սերոբյանը մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում է

20:18 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

19:55 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ռեալն» ու Բրահիմ Դիասը համաձայնության են հասել

19:24 / 17.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» հերթական նորեկին է ներկայացրել

Պաշտոնական
18:19 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Կոնֆերենցիաների լիգա. «Ուրարտուն» կմրցի Բելառուսի ներկայացուցչի հետ

18:09 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» մրցակիցը Սան Մարինոյից է

17:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Ֆիլիպո Ինձագին գլխավորեց Բ Սերիան ներկայացնող թիմ

16:57 / 17.06.2025 • Հոկեյ

Յագր. «Նրա խաղը թոփ հոկեյիստներին ստիպում է իրենց հիմար զգալ»

16:17 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Չեմպիոնների լիգա. «Նոայի» մրցակիցը

15:48 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Ինչու «Ռեալը» հրաժարվեց Դյոկերեշից

15:23 / 17.06.2025 • Ֆուտբոլ

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերային իրավունքը

14:57 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

14:45 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Գունկոն հեռանում է «Ուրարտուից»

14:00 / 17.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Աձուրիի» սիրտը նորից խփում է Գատուզոյի ռիթմով. իտալական ֆուտբոլը՝ մեծ փոփոխությունների ճանապարհին

Բացառիկ
13:31 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Ֆլորիան Վիրցը բուժզննում է անցել՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու համար

12:54 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Ֆրանսիայում սենսացիա կերտած մարզիչը գլխավորեց «Նանտը»

Պաշտոնական
12:25 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. ««Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը համաձայնության հասան

11:52 / 17.06.2025 • Ֆուտբոլ

ՉԼ, ԵԼ, ԿԼ որակավորման առաջին փուլի վիճակահանությունները՝ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում

11:49 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» և «Ուրարտուի» հնարավոր մրցակիցները

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ