Logo

Խաշիգ. «Սպերցյանը գիտի` ինչպես միավորել տարբեր մարդկանց և ստեղծել փոխադարձ հարգանքի մթնոլորտ»

17:54 / 06.10.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ղեկավարությունն առաջին անգամ մեկնաբանել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված ռասիստական սկանդալը, հայտնում է Чемпионат-ը։

«Մենք բազմազգ թիմ ենք, որտեղ ընդգրկված են տարբեր երկրներից, տարբեր կրոնական պատկանելիություն ունեցող և բազում լեզուներով խոսող խաղացողներ։ Ռասիզմը պարզապես անհնար է նման միջավայրում։

Էդուարդը թիմում է գրեթե 15 տարի, և ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Սպերցյանը գիտի` ինչպես միավորել տարբեր մարդկանց և ստեղծել փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Դրա համար էլ նա երիտասարդ տարիքում նշանակվել է թիմի ավագ։

Մենք վստահ ենք նրա հարցում»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի գործադիր տնօրեն Վլադիմիր Խաշիգը։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ